ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով Բերձորում տեղի ունեցած միջադեպից, ասաց, որ ԼՂՀ ոստիկանության հայտարարությանը չհավատալու պատճառ չունի:
«Մարդիկ իրենց ներքաղաքական խարդավանքների համար թող Արցախի հողը չխառնեն: Հայաստանի հանրապետությունն ունի բազմաթիվ խնդիրներ, ես բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ եմ ունեցել լինելու Արցախում, և մենք երբեք այնտեղ մեր ներքաղաքական խնդիրները չենք քննարկել: Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նաև «շնորհավորեց» երթի մասնակիցներին, որ ադրբեջանական լրատվամիջոցների «բերանը լեզու են դրել»:
Նշենք, որ հունվարի 31-ին ծեծի են ենթարկվել դեպի Արցախ ավտոշարասյունով ընթացող «Հիմնադիր խորհրդարան» անդամները: