Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին.
“Հարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ, մրցասպարեզներում նաև դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսևորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում և աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում հաջողության կարևորությունը:
Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետևեն Հայաստանում և Սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի և Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով և պահվածքով:
Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու և ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում՝ արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը:
Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին: Արդարացրեք սպասելիքները: Հաջողություն և հաղթանակ եմ մաղթում ձեզ”:




Լրահոս