
Ռուսաստանը փետրվարի 1-ից մաքսահարկ է սահմանել ցորենի վրա՝ մաքսային արժեքի 15 տոկոսի չափով՝ գումարած 7.5 եվրո, սակայն մեկ տոննայի համար նվազագույնը 35 եվրո:
Կառավարության համապատասխան որոշումը ստորագրվել էր անցած տարվա դեկտեմբեր ամսին: Արտահանման հարկի ազդեցությունը կգործի մինչ ընթացիկ տարվա կեսերը:
Ինչպես նշում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը՝ այս միջոցը կոչված է կարգավորել իրավիճակը հացահատիկի ներքին շուկայում, որտեղ վերջին ամիսներին զգալի գնաճ է նկատվում: