
ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական տեսչության կողմից 2012 թ. կատարված ստուգումների արդյունքում վարչական իրավախախտումների համար քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տալու համար պատասխանատվության է ենթարկվել 405 սուբյեկտ: “Իրավախախտումներ թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել են “Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասինե ՀՀ օրենքի 9,10,11,12,12.2 հոդվածները, որոնք նախատեսում են վարչական պատասխանատվություն տուգանքի ձևով”, – “Փաստինֆո” լրատվական գործակալության թղթակցին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
“Փաստինֆո” լրատվական գործակալություն