80 տարի անց Ստամբուլի Սբ. Երրորդություն եկեղեցուն է վերադարձվել իրեն պատկանող գերեզմանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական գերեզմանոցի սեփականության վկայականն 80 տարի անց վերադարձվել է սեփականատերերին: Ինչպես հայտնում է Թուրքական T24-ը, Թուրքիայի հիմնադրամների գերագույն խորհուրդը որոշում է կայացրել Ստամբուլի Սբ. Երրորդության հայկական եկեղեցուն վերադարձնել գերեզմանոցի տարածքը:

Հիշեցնենք, որ Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը դեռևս 2011 թ դիմել էր Հիմնադրամի գերագույն խորհուրդին՝ սեփականության իրավունքի վկայականը վերադարձնելու պահանջով:

Գերեզմանատան մակերեսը կազմում է շուրջ 42 հազար քմ, դրա կադաստրային արժեքը հասնում է մինչ 350 միլիոն դոլարի:




Լրահոս