
Փենսիլվանիա նահանգում արջը չկարողանալով կողմնորոշվել տարածության մեջ ներխուժել է առեւտրի կենտրոն: Հաճախորդներին անմիջապես տարհանել են:
Կենդանուն ներարկմամբ քնեցրել են, ապա դուրս բերել խանութի տարածքից:
Հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել արջը: Հնարավոր է, որ կենդանին որեւէ գիտական ծրագրի մասնակից է, քանի որ կենդանու վզին եղել է վզնոց, որը թույլատրում է հետեւել նրա տեղաշարժին: