ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին 4 մարդ է հավակնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հաստատել է այն չորս թեկնածուների անունները, ովքեր կմասնակցեն կազմակերպության նախագահի ընտրությանը:

Նրանք են Պորտուգալիայի հավաքակականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ-Հուսեյնը, Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մայքլ վան Պրագը և ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպ Բլատերը:

Բոլոր թեկնածուների առաջադրման հայտերը կուսումնասիրի էթիկայի հանձնաժողովը:

Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը կկայանա մայիսի 29-ին Ցյուրիխում:

 




Լրահոս