
Հայտնի Skype ընկերությունն այսուհետ կհամագործակցի իրավապահների եւ հատուկ ծառայությունների հետ: Ոստիկանները հնարավորություն կունենան գաղտնալսելու Skype-ի միջոցով խոսակցությունները, ինչպես նաեւ կարդալ հաղորդագրությունները: Skype-ն այն քիչ ծառայություններից էր, որի տվյալներն անհասանելի էին իրավապահների համար: