
Թուրքական «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ գործարքի արժեքը կազմելու է 15 մլն ֆունտ: 30-ամյա կիսապաշտպանը դեմ չէ տեղափոխվել մանչեսթերյան ակումբ, որն էլ գլխավորում է նրա հայրենակից Լուի վան Գալը:
Սնեյդերի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Թուրինի «Յուվենտուս»-ը: Ընթացիկ մրցաշրջանում Սնեյդերը Չեմպիոնների լիգայում ու Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնությունում 23 խաղ է անցկացրել՝ խփելով 5 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում: