Ճապոնիայի իշխանությունները կհանեն արտերկրում ռազմական գործողություններ իրականացնելու արգելքը ճապոնացի լրագրող Քենձի Գոտոյի՝ «Իսլամական պետության» զինյալների կողմից սպանվելուց հետո:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պետք է հնարավորություն ունենան փրկել արտերկրում դժբախտության մեջ հայտնված իրենց հայրենակիցներին:
Ճապոնիայի տարածքից դուրս ռազմական օպերացիա իրականացնելու արգելքը մտցվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Աբեն նաև ընդգծել է, որ չնայած «Իսլամական պետության» կողմից գերիների սպանությանը, Ճապոնիան չի մասնակցի Սիրիայում ու Իրաքում ռազմաօդային ուժերի օպերացիաներին: