
Այս պահին ԱԺ-ում տեղի է ունենում խորհրդակցություն, որի մասնակցում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում վարչապետը և մի քանի պատգամավորներ քննարկում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:
Խորհրդակցությանը ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգութունից՝ Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ առևտրականներն այսօր հավաքվել են ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են ընդհանրապես կամավոր դարձնել փաստաթղթաշրջանառության պահանջի կատարումը: