Հայ լրագրողը Ռուսաստանում քրեական հետապնդումների է ենթարկվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Սուսաննա Մարտիրոսյանը, ով, տևական ժամանակ է, իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում, նշում է, որ Ռուսաստանում հայերեն խոսելն անպատվաբեր է:

«Շատ եմ ուզում կենտրոնանալ հատկապես այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում հայկականությունը վտանգված է: Նկատենք, որ ռուսաստանաբնակ հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները բավականին լավ են»,- նշեց լրագրողը:

Վերջինս ասաց նաև, որ իր՝ շուրջ 2 տարվա ռուսաստանյան լրագրողական գործունեության ընթացքում ինքը ստիպված է եղել մի շարք խոչնդոտներ հաղթահարել մասնագիտական գործունեություն ծավալելիս:

«Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տեղակալներից մեկի անմիջական ղեկավարությամբ՝ ՌԴ ԱՎԾ-ի միջոցով հետապնդումների եմ ենթարկվել: Ինձ չէին թողնում` իմ լրագրողական աշխատանքը պատշաճ կերպով կատարեմ»,- ասաց Սուսաննա Մարտիրոսյանը:

Վերջինիս հավաստմամբ` ռուսաստանաբնակ հայերի շրջանում ակնհայտ են խառն ամուսնությունների, լեզվի և միգրացիոն, ինչպես նաև՝ կրոնական խնդիրները: Ս. Մարտիրոսյանը նշում է, որ եկեղեցու բացակայությունը և Ռուսաստանում աղանդավորությունը պատճառ են դառնում հայերի մեծ մասի` Եհովայի վկաներ դառնալուն:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս