Որ հատվածներում պետք է տեղադրվեն արագաչափեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց` որ դեպքում և որ մասերում պետք է տեղադրել արագաչափեր:

ՃՈ պետի փոխանցմամբ` արագաչափերը տեղադրվում են` հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, երթևեկության ծանրաբեռնվածությունը, նախորդ տարիներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական վերլուծությունը:

«Ինքնանպատակ ոչինչ չի արվում: Արագաչափերը տեղադրվում են այն վայրերում, որտեղ կա վատ տեսանելիություն, ճանապարհի հետ կապված խնդիրներ, հաճախակի են պատահարները: Մենք սերտ համագործակցում ենք քաղաքապետարանի հետ: Անգամ ծառեր ու ճյուղեր են կտրվում, սա էլ այն պարագայում, երբ գիտենք, թե Երևանի համար ինչպիսի կարևորություն ունեն ծառերը»,- ասաց ՃՈ պետը:

Ինչ վերաբերում է վարորդների դժգոհություններին` կապված արագաչափերի տեղադրված վայրերի, դրանց տեսանելիության կամ անտեսանելիության հետ, Արտակ Հարությունյանը հորդորեց դիմել Ճանապարհային ոստիկանությանը` հավաստիացնելով, որ իրենք ոչ մի դիմում անպատասխան չեն թողնի:




Լրահոս