
Արարատի մարզում, այսօր` հուլիսի 24-ին, Արտաշատի Այգեպատ գյուղում վյճաբանություն է տեղի ունեցել, ինչն ավարտվել է կացնահարությամբ:
Այգեպատ գյուղի բնակիչներ 45-ամյա Գարեգին Կիրակոսյանը եւ իր հարեւան Գեւորգ Մնացականյանը, ով իրենից 5-6 տարի փոքր է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են: Դեպքը տեղի է ունեցել Գարեգին Կիրակոսյանի տան մոտ: Ապա կռիվը հարեւանների մեջ թեժացել է այն աստիճան, որ վերջինս կացնով հարվածներ է հասցրել Գեւորգ Մնացականյանին: Դեպքից որոշ ժամանակ անց վերջինիս որդին իրավապահներին ահազանգել է դեպքի մասին: Գարեգին Կիրակոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, կատարվում է հետաքննություն: