Բերձորում չեմ եղել, կատարվածը չեմ կարող դատապարտել. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի կարող դատապարտել Բերձորում տեղի ունեցած դեպքերը, քանի որ այնտեղ չի եղել և հավելեց, թե կսպասի ամբողջական տեղեկատվության տրամադրմանը:

«Ընդդիմությունը պահանջում էր, որ Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծի, որպեսզի ուղևորվի Ղարաբաղ և քննարկի այս հարցը` չմտածելով, որ մենք ընդունել ենք, որ Ղարաբաղն առանձին պետություն է, ես դա ճիշտ չեմ համարում», – նշեց նա:

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Բերձորի դեպքերի առնչությամբ զրուցել է ԼՂՀ ԱԺ նախագահի և ԼՂՀ նախագահի հետ: Նա նշեց, որ Բերձոր կմեկնեն մինչխորհրդարանական հանձնաժողովի անդամներից մի քանիսը:

Լրագրողների հարցին, թե դատապարտում եք կատարվածը, նա նշեց. «Ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետև ես տեղում չեմ եղել: Ուժայինների պահվածքը դա Ղարաբաղի իշխանության խնդիրն է»:




Լրահոս