Երեկ ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը: Պատճառն այն է, որ նա գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, զենքի սպառնալիքով առեւանգել է «ՎԱԶ 21-06» մակնիշի մեքենա: Իհարկե, առաջին անգամը չէ, որ աղմկահարույց պատմությունների համատեքստում շրջանառվում է ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի ու նրա ընտանիքի անդամների անունը: Հիշեցնենք, որ 2008թ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համայնքապետ Ռոլանդ Մկրտչյանի սպանության, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձի, ԱԺ ընտրությունների ժամանակ թիվ 21 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Մերուժան Մխոյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու միջադեպերում եւս խոսվում էր Գեւորգյանների ակտիվ դերակատարման մասին: Բայց այս բոլոր միջադեպերը չխանգարեցին, որպեսզի Նահապետ Գեւորգյանը ոչ միայն ընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում, այլեւ դառնա ԱԺ պատգամավոր: Լավ է, որ այս անգամ ՀՀ ոստիկանությունը նկատեց Նովոյի որդուն եւ ձերբակալեց:
ԿՐԻՄԻՆԱԼԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՀՀԿ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ