Կիևի մուտքի մոտ տեղակայված ամրակետերը մոտ ժամանակում կուժեղացվեն, այնտեղ պաշտպանիչ կառույցներ կկառուցվեն, և կաշխատեն դիպուկահարներ. այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Տերեշչուկը:
«Մենք պայմանավորվել ենք Կիևի քաղաքային ադիմինստրացիայի հետ այն մասին, որ ուժեղացնում ենք ամրակետերը Կիև քաղաքի մուտքերի մոտ: Նման ամրակետերը 8 են»,- Տերեշչուկին մեջբերում է ուկրաինական ՈւՆԻԱՆ-ը:
Նրա խոսքերով՝ ամրակետերում կկառուցվեն «ոչ մեծ կառույցներ», որոնք կպաշտպանեն իրավապահների անձնակազմին փամփուշտներից ու նռնակներից: