Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:
Հիշեցնենք նաև, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռազմական ինստիտուտում Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։
Հավելենք, որ մոտ 2 տարի առաջ ևս՝ 2013թ. հուլիսի 3-ին Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել մեկ այլ միջադեպի պատճառով։