ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք գործող նախագահ Բակո Սահակյանի կողմից ընտրակաշառք բաժանվել է Արցախի ընտրողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հայտնեց. «Ընտրակաշառքը եղել է քաղաքացիների տների վերանորոգման, փողոցների վերանորոգման տեսքով: Մենք տեղեկություններ ունենք, որ տաքսի ծառայության աշխատակիցների մեքենաները գազ են լցրել, ասել են՝ աշխատե՛ք, եկամուտը ձե՛զ պահեք…»: Խոսելով իր ընտրվելու հնարավորությունների մասին՝ Վ. Բալասանյանն ասաց. «Ես ամեն ինչ արել եմ, կռվել եմ, պայքարել եմ իմ ժողովրդի համար: Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, ինչքան էլ որ ուրիշ քայլեր ձեռնարկեն: Վստահ եմ, որ կհաղթեմ»:




Լրահոս