Armenian text to speach

2015թ.  բյուջեով նախատեսվում է վերելակներով կահավորել ևս 10 ավտոբուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները վերելակներով կահավորելու աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:

«Այս տարվա բյուջեով մենք նախատեսել ենք ևս 10 ավտոբուս կահավորել վերելակներով: Ուստի արդեն իսկ սկսեք մրցութային գործընթացը, որպեսզի կարողանանք առավել կարճ ժամկետում իրականացնել հետագա աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցվել է, որ մշակված ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է միաձայն և ներկայացվել է քաղաքապետի վավերացման:




Լրահոս