
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Վերջինիս այս պահին տեղափոխում են ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր:
Վերջին տարիներին Հակոբ Հակոբյանը բավական հեռու էր քաղաքական իրադարձություններից, և նրա անունը շրջանառվեց վերջերս Ցեղասպանության մասին նկարահանված ֆիլմի առնչությամբ:
Ֆինանսների նախարարության քննչական վարչությունից Armlur.am-ին տեղեկացրեցին, որ շուտով պաշտոնական պարզաբանում կհրապարակվի նախկին պատգամավորի հետ կատարվածի վերաբերյալ: