
Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն այսօր պաշտոնապես կներկայացվի որպես Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ. հայտնում է The Telegraph-ը:
Լրատվամիջոցը փոխանցում է, որ Կուադրադոն արդեն բուժզննում է անցել լոնդոնյան ակումբում: Նա 4.5 տարվա պայմանագիր է ստորագրել անգլիական ակումբի հետ:
Տրանսֆերի արժեքը կկազմի 26.8 մլն ֆունտ: