ԴԱՏԸ՝ ԱՅՍՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Պաշտպանական ճառով հանդես կգան ՀԱԿ երիտասարդներն ու նրանց փաստաբանները: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում մեղադրող կողմը 6 տարվա ազատազրկում էր պահանջել ներկայում կալանքի տակ գտնվող ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ տարբեր պատժաչափեր՝ գործով անցնող մյուս երիտասարդների համար: Մինչ այդ ՀԱԿ ակտիվիստները նախատեսում են բողոքի ակցիաներ անցկացնել՝ պահանջելով ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:




Լրահոս