Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում դատապարտեց Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների վրա կատարված հարձակումը: Նա նշեց, թե տեղի է ունեցել ուժի անհամաչափ կիրառում:
«Նախ՝ էն նպատակները, որ հետապնդում է այդ քաղաքական ուժը, մեզ համար անընդունելի են, բայց անկախ դրանից՝ բռնություն է տեղի ունեցել: Ամեն ինչ պետք է արվի, որ բոլոր մանրամասնությունները ճշտվեն; Պետք չէ կապել քաղաքական պայքարը Ցեղասպանության 100-ամյակի հետ», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում