Իտալական «Միլան»-ի ենթակայության տակ գտնվող Ալեսանդրո Մատրին «Յուվենտուս»-ում հաստատվելու նոր շանս է ստացել:
Մրցաշրջանի առաջին մասը հարձակվողն անցկացրել է «Ջենոա»-ում և ուշադրության է արժանացել գործող չեմպիոնի կողմից: Մատրին «Յուվենտուս»-ի կազմում հանդես է եկել 2011-2013թթ., 83 խաղ անցկացրել և դարձել 29 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը Մատրիին գնել էր 11 մլն եվրոյով, որից հետո հարձակվողը երկու անգամ վարձակալության է տրվել «Ֆիորենտինա»-ին և «Ջենոա»-ին: