Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 3-4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում՝

Փետրվարի 3-ին, 4-գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ:




Լրահոս