Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է «Ասիական զարգացման բանկ»-ի փոխնախագահ Սյաոյու Ժաոյի հետ: Նախագահականն այդ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել, որ կողմերը կարեւորել են համագործակցությունը, տարվող աշխատանքները եւ այլն, եւ այլն: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, «Ասիական զարգացման բանկ»-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, որովհետեւ արդեն մեկ տարի է՝ չեն մեկնարկում այդ բանկի կողմից ֆինանսավորվող հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները: Նույնիսկ շշուկներ կան, որ իշխանություններն այդ գումարներն ուղղել են այլ ոլորտ: Ու հիմա փոխնախագահն անձամբ է ժամանել Երեւան՝ տեղում պարզելու իրավիճակը: Չի բացառվում, որ իշխանությունների հանդեպ դժգոհության արդյունքում այս բանկը դադարեցնի իր համագործակցությունը:
Հիշեցնենք, որ նույն մայրուղու աշխատանքների տապալման համար Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի վրա՝ նրան արգելելով որեւէ պաշտոն զբաղեցնել:
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ