Այսօր կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1809թ. փետրվարի 3-ին: Ստեղծել է ամենատարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ՝ օրատորիաներ, սիմֆոնիաներ, համերգային նախերգանքներ, դաշնամուրի և ջութակի համար գրված կոնցերտներ, կամերային-անսամբլային գործիքային երաժշտական երկեր, տրիոներ, կվարտետներ, կվինտետներ, օկտետներ և այլն։ Լայն հանրությանն առավել հայտնի է իր հարսանեկան քայլերգով (այսպես կոչված, Մենդելսոնի քայլերգ)։

Ֆելիքս Մենդելսոնի դաշնամուրի առաջին ուսուցիչը եղել է մայրը: Կոմպոզիցիայի և դաշնամուրի դասեր է առել նաև ժամանակի հայտնի երաժիշտներից: 9 տարեկանից ելույթներ է ունեցել, հռչակվել որպես վիրտուոզ դաշնակահար, իսկ 11 տարեկանից ստեղծագործել է:

1829-ից Մենդելսոնը համերգներով շրջագայել է Անգլիայում, Շոտլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Նույն թվականին Բեռլինում նրա ղեկավարությամբ կատարվել է Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործությունը` սկիզբ դնելով Բախի գրեթե մոռացված ժառանգության վերագնահատման: Մենդելսոնի գլխավորությամբ բազմաթիվ համերգներ են կազմակերպվել Դյուսելդորֆում և Լայպցիգում:




Լրահոս