Armlur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով այսօր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրայնին հրավիրել են լրացուցիչ հարցաքննության, ապա՝ առերեսման գործով վկայի հետ։
Դատախազի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ հոդվածի կարգով՝ Կարեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել էր, ուստի՝ գործով վարույթը վերսկսվել է արդեն 3-րդ անգամ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել նրա տեսանկարահանող սարքը։
Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք տեղի ունեցած միջադեպի տեսանյութը.