2 հակադիր տեսանյութ՝ Բերձորում տեղի ունեցածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ TVArtsakh-ն անդրադարձել է հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները:

«Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն` հավաստիացնելով, որ չեն թուլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»,-ասված էր հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք վերոնշյալ տեսանյութը, և ի հակադրություն դրան՝ դեպքի ամբողջական տեսագրությունը, որը պատրաստել է Հիմնադիր խորհրդարանը:




Լրահոս