
««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն եւ պառակտում բառերն իրար հետ անհամատեղելի են»:
Երիտասարդ ԲՀԿ-ականը դարձյալ շտապում է. գործող ԱԺ-ն ընդամենը հասցրել է ձեւավորվել ու մի երկու նիստ հրավիրել: Պարզ էր, որ դրանք պետք է հանդարտ ու համերաշխ մթնոլորտում անցնեին, քանի որ որեւէ տիպի հակասություններ պարզապես չէին կարող լինել: Ինչ վերաբերում է ԲՀԿ բազմանդամ խմբակցության պառակտվել-չպառակտվելու խնդրին, ապա դեռ վաղ է նման ինքնավստահությամբ կուսակցական շարքերի ամրության մասին խոսելը: Եթե հանկարծ «Բարգավաճ»-ն իսկապես ընդդիմություն դառնա, ապա ՕԵԿ-ի ճակատագիրը նույնությամբ կրկնվելու է. դրանում կասկած չկա: Ու դա գիտակցելով՝ ԲՀԿ-ն երբեք չի գնա ընդդիմադիր դաշտ: