ՊՆ-ում նոր հրաժարականներ կլինեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականին կհետեւի եւս մի քանի տեղակալների հրաժարականը` ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինստիտուտի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը:

Ինչ վերաբերում է այն տեղակալին (ի դեպ, նրա անունը դեռ չեն ցանկանում հնչեցնել), որի որդին կասկածյալների մեջ է, նա ոչ միայն կազատվի աշխատանքից, այլեւ «հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, բոլոր դեպքերում, չենք բավարարվելու միայն գործից ազատմամբ»,- ասաց ՊՆ բարձրաստիճան մեր զրուցակիցը:

Հարցին, թե որն էր այդ դաժան սպանության պատճառը, նա ասաց, որ առաջ է քաշվում կենցաղային ինչ-որ տարբերակ, ըստ որի, ճաշարանում ուտելիս Հայկազ Բարսեղյանը նկատողություն է արել «կասկածյալներին», թե այդքան փնթի մի կերեք, սակայն, մեր համոզմամբ, դա չէ պատճառը, կասկածյալներն այս պահին դեռ լռում են, այնուհանդերձ, խորապես համոզված ենք, որ ոչ այնքան կենցաղային, որքան արժեհամակարգային խնդիր է եղել առանցքում. «Սպանված տղան բավականին դաստիարակված, զարգացած, հայրենասեր, արժեքային համակարգ կրող երիտասարդ էր եւ «շայկայից» տարբերվել է իր ամեն ինչով, ինչն էլ թերեւս վերջիններս չեն ներել»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս