Հուլիսի 18-ին Գյումրու զինկոմիսարիատից ծառայության մեկնեցին զորակոչի վերջին փուլի զինակոչիկները: 12-ամյա կրթական համակարգի պահանջներով պայմանավորված՝ 2012թ. գարնանային զորակոչը կավարտվի ավելի ուշ` հուլիսի վերջին: Գյումրու զինկոմիսարիատում նորակոչիկներին ազգային բանակ ճանապարհելու համար հավաքվել էին նրանց հարազատները, որոնք, բանակում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված, որոշակի մտավախություններ ունեն, սակայն միեւնույն ժամանակ նշում են, թե ուրախ են, որ իրենց որդին առողջ է եւ պատրաստ՝ զինված ուժերում ծառայելու: Փոխգնդապետ Արամ Գրիգորյանի խոսքերով՝ այսօր առաջնային խնդիրը բանակն առողջ զինվորներով համալրելն է, ուստի նորակոչիկներն անցել են բուժզննում եւ հայտնաբերված հիվանդությունների դեպքում ստացել են համապատասխան բուժման կամ տարկետման իրավունք:
Գյումրի