ՀՀ ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հեղինակավոր «Fitch» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հայաստանի տեղական արժույթով b արտարժույթով արժեթղթերի վարկանիշը «ВВ -»- ից «В +»-ի: Վերջին շրջանում սա արդեն ՀՀ տնտեսական վարկանիշի նվազման երրորդ դեպքն է։

Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր վարկանիշը նվազեցրել էր «Moody’s» վարկանիշային գործակալությունը: Սրան ավելացնենք Հայաստանում տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը Եվրոբանկի կողմից և «Հերիթեյջ ֆաունդեյշնի» կազմած տնտեսական ազատության սանդղակում Հայաստանի հսկան հետընթացը, ու պարզ կդառնա, որ օտարերկրյա ներդրողների համար մեր երկիրը կորցնում է իր առանց այդ էլ թույլ դիրքերը:

Իսկ ընդհանրապես, մեր երկրի ֆինանսատնտեսական առկա վիճակը և սպասումները երբեք այսքան վատ չեն եղել: Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում արդեն զեկուցվել է, որ այս տարի Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն կիսով չափ, իսկ արտահանման ծավալները կնվազեն առնվազն 10-15 տոկոսով:

Հայաստանի արտաքին պահուստները այս պահի դրությամբ նվազագույնն են անցած 4.5 տարիների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ՝ որևէ հույս, որ հնարավոր կլինի խոշոր ֆինանսական աջակցություն ստանալ որևէ երկրից կամ միջազգային ֆինանսական կառույցներից, կառավարությունում այլևս չունեն: Կառավարությանը այլ բան չի մնում, քան թալանալ և հաճույք ստանալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս