1998-ի այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1998 թվականի այս օրը՝ փետրվարի 3-ին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների և մի շարք պաշտոնյաների հրաժարականները:

4

1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ Նրա օգտին քվեարկեց ընտրողների 59,5%-ը: 2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում՝ այս անգամ ստանալով ձայների 67,5%-ը:

Robert_Kocharyan_in_Karabakh,_2003

Մինչ այդ՝ 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։

big_7d5c4f16e39883cc6dd688360cdc2036

1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։

serj_sargsyan_robert_kocharyan1

Իսկ ահա արդեն 2008թ. փետրվարի 19-ին Ռոբերտ Քոչարյանին հաջորդեց իր արժանի ժառանգորդը՝ Սերժ Սարգսյանը: 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը ստանձնեց  ՀՀ նախագահի պաշտոնը:

Serj-Sargsyan1

2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում:

2013թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր, 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարարը, 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:




Լրահոս