ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում:
Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում կայացվեց երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբ
ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում:
Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց փոխպատվաստման կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ վիրասրահների պայմաններին: Քննարկվեցին օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը: