Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ բացասական է վերաբերվում Բերձորում տեղի ունեցած դեպքերին, և հավելեց, որ ԼՂՀ ոստիկանությունը չպետք է նման վերաբերմունք ցուցաբերի Հիմնադիր խորհրդարանի անդամների հանդեպ:
«Վախենալ-չվախենալը մեծ խնդիր չէ, որովհետև ընդամենը 10-15 մեքենա էր, կարելի էր սիրուն բացատրական աշխատանքներ տանել: Եթե ձեր պահանջն այն էր, որ չմտնեին Ղարաբաղ, ի՞նչ կարիք կար դրանից հետո էլ մեքենա ջարդել», – նշեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ և ԼՂՀ ղեկավարները պետք է պայմանավորվեն և պատժեն իրենց լիազորությունների սահմանն անցնողներին: