
«Ահավոր վատ դեպք է տեղի ունեցել»: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բերձորում` Հիմնադիր խորհրդարանի անդամների ծեծի դեպքին, այս մասին նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը:
«Ես չեմ պատկերացնում, շատ տեղեկություն չունեմ, բայց վստահ եմ, որ ահավոր վատ դեպք է տեղի ունեցել: Մեղավորներն անպայման պետք է պաշտոնանկ արվեն և պատժվեն», – նշեց նա:
Պատգամավորի համար զարմանալի էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ավտոերթի են գնացել կանանց և երեխաների ուղեկցությամբ: Նա նշեց, թե տեսանյութը չի դիտել, բայց միաժամանակ դատապարտում է:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում