Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելուն՝ այս մասին նշեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը:
«Բայց դա չի նշանակում, որ մենք չունենք լուծումներ: Պետք է պահպանենք մեր դաշինքը Ռուսաստանի հետ, մեր ռազմավարական գործընկերությունը` փորձելով զարգացնել համագործակցության ծրագրեր Արևմուտքի հետ», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.