2014թ. Հայաստանում ծնվել է 43 հազար երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 43 183 երեխա: Այս ցուցանիշը 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.4%-ով:

Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

1

2014թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27 872 դեպք: 2013թ. համեմատ մահվան դեպքերն աճել են 2.5 %-ով: 2014թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2014թ.-ին կազմել է 15 311 մարդ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 4.9%:

2

3




Լրահոս