«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ անսամբլը բարեգործական համերգներով կայցելի Արցախի պաշտպանության բանակի զորամասեր: Ընդհանուր առմամբ կունենան 7 համերգ՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշիում եւ Հադրութի շրջկենտրոնում: Համերգների կազմակերպմանն աջակցում են ՀՀ եւ Արցախի մշակույթի նախարարությունները եւ գործարար Սամվել Սարգսյանը:
Ի դեպ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը գրեթե ամեն տարի այցելում է Արցախ: «Այս տարի Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն է, եւ ամենուրեք պետք է թեւածի Սայաթ-Նովայի երգը, որովհետեւ նա ոչ միայն մեր ազգի մեծերից է, այլեւ մեզ համար հայրենիք է: Զորամասեր մեկնելու նախաձեռնությունը մերն է, եւ եթե ամեն մարդ այսօր իր տեղում լինի, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի»,-կարծում է Թովմաս Պողոսյանը:
ԿՄԵԿՆԵՆ ԱՐՑԱԽ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ