
2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 699 դեպք: Այս ցուցանիշը 2013թ. համեմատ նվազել է 6.4%-ով: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 168, որոնք 2013թ. համեմատությամբ նվազել են 18.4%-ով: Ընդ որում, 2014թ. արձանագրված ինքնասպա- նության դեպքերը նվազել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Ինքնասպանության փորձերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1.8%-ով: