ՃՈԽ 50-ԱՄՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսը օրերս ճոխ նշել է իր 50-ամյակը: Երգչի հոբելյանին ներկա են եղել 300 մոտ եւ հեռու ընկերներ, բարեկամներ: Նրանց մի մասը ժամանել է ԱՄՆ-ից, Իտալիայից եւ Սոչիից:
Ընդհանուր առմամբ Լեպսն իր ծննդյան տարեդարձի վրա ծախսել է կես միլիոն դոլար, բայց ինչպես ինքն է նշել, դրանից հաստատ չի սննկացել:
Հյուրերի շարքում են եղել՝ Ալլա Պուգաչովան Մաքսիմ Գալկինի հետ, Վալերի Մելաձեն Ալբինա Ջանաբաեւայի հետ, Իոսիֆ Կոբզոնը կնոջ հետ: Երեկոն իրենց իսկ առաջարկով վարել են Նիկոլայ Բասկովն ու Լերա Կուդրյավցեւան:
Ամենահետաքրքիր նվերը մատուցել է Ալեքսանդր Ռոզենբաումը: Երեկոյի ավարտից հետո, երբ Լեպսն ընտանիքի հետ տուն գնալու ճանապարհին է եղել, նրանց կանգնեցրել են ոստիկանները, մեքենայի միջից քաշքշելով հանել հոբելյարին եւ ասել, որ հիմա նրան տանելու են ոստիկանական բաժանմունք: Ահա այսպիսի տարօրինակ հումորային նվեր է մատուցել Լեպսի մտերիմ ընկեր երգիչ Ռոզենբաումը:




Լրահոս