Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ ակումբը չպետք է հրաժարվի Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու մտքից:
«Ես լիովին կարող եմ մտածել, որ մեր ակումբի ղեկավարությունը լրջորեն կմտածի Ռոյսին ձեռք բերելու մասին: Այդպիսի ֆուտբոլիստի մասին ամեն դեպքում պետք է մտածել», – նշում է նա:
Հիշեցնենք, որ գերմանական լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստով: Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, թե գերմանական ակումբը հրաժարվել է այդ մտքից և Ռոյսով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը: