Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Դոնբասում Ուկրաինայի բանակի կողմից մարտնչող չեչեններին «անհապաղ կանգ առնել»:
Կադիրովն իրեն հատուկ արտահայտություններով սոցկայքերից մեկում դիմել է նրանց, ովքեր «խաբեության ճանապարհով ներքաշվել են Ուկրաինայում խարդախության մեջ»:
Չեչնիայի առաջնորդը նաև հաստատել է «Ջոհար Դուդաևի անվան միջազգային խաղաղարար գումարտակի» կազմակերպիչ Իսա Մունաևի սպանությունը, որը քաղաքական գործչի կարծիքով իրականացվել է «Ուկրաինայի անվտանգության ծառայության ու ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների կողմից»: