
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարողացել է ընդհանուր լեզու գտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Այդ մասին գլխավոր մարզիչը հայտնել է իր մերձակա միջավայրին:
Հիշեցնենք, որ նախկինում իսպանական լրատվամիջոցները բազմիցս գրել են մարզչի և ֆուտբոլիստի միջև առկա կոնֆլիկտի մասին: Մասնավորապես, նշվում էր, թե Մեսսին ուլտիմատում է ներկայացրել ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին` պահանջելով ընտրություն կատարել իր և մարզչի միջև:
Կողմերն այս տեղեկությունները հերքել են, սակայն ակումբի մի քանի ֆուտբոլիստներ խոստովանել են, որ նրանց մոտ կոնֆլիկտ իրականում եղել է: