
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով ՀՀ ազգային համակարգող:
Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Գևորգյանը:
Ս. Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող»: