ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 54 տարեկան եմ եւ պետք է անցնեմ թոշակի: Ունեմ երեք երեխա եւ քսան տարվա մանկավարժական ստաժ: Ուզում եմ իմանալ, արդյոք իմ երեխաների խնամքի տարիները համարվում են ստաժ, եւ դա գումարվում է իմ մանկավարժական ստաժին:

Լիանա Գրիգորյան, 54 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն քսանհինգ օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն տասներկու օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակ նշանակելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մաuնակի աշխատանքային կենuաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպություններում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի մեկն աշխատած ժամանակահատվածը:
Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` մեկ oրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային uտաժ:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Ս. Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` մանկավարժական ստաժը որոշակի ֆինանսական փոխհատուցման հիմք է դառնում: Լրացուցիչ վճարաչափը հավանաբար փոխհատուցումն է այն մշտապես ցածր աշխատավարձի, որը տրվում է մեր մանկավարժներին իրենց աշsխատանքային գործունեության ընթացքում, ու լավ է, որ գոնե 55 տարեկան դառնալուց հետո մարդիկ աշխատավարձի հետ միասին շուրջ 55 դոլարին համարժեք կենսաթոշակ էլ են ստանում:




Լրահոս