Ինքնասպանության փո՞րձ, թե՞ բժշկական միջամտություն. ինչ է իրականում կատարվել երևանյան հյուրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնասպանության հերթական փորձը երեկ գրանցվել է Երևանում գտնվող «Գոլդեն Սեքընդս» հյուրանոցի համարներից մեկում: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, հաճախորդներից մեկը՝ Սամվել անունով, ինքնասպանության փորձ է կատարել և դա բացատրել այն հանգամանքով, թե ունի անձնական խնդիրներ:

Armlur.am-ի հետ զրույցում հյուրանոցի մենեջերը՝ Գոհարը, հայտնեց, որ իրենց հայտնի է դարձել, որ իրականում 33-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ չի արել: Նա արյան ճնշման խնդիր ունի, և ճնշման բարձրանալուն պես՝ հյուրանոցային համարի լոգասենյակում շեղբով վնասել է նախաբազուկը, որպեսզի արնահոսության օգնությամբ կարգավորի ճնշումը:

Հաճախորդը զանգահարել է ընդունարան և ասել, թե իրեն վատ է զգում, և աշխատողներին օգնության է կանչել: Սարսափահար եղած աշխատակիցները շտապել են ահազանգած հաճախորդի մոտ և ավելի են զարհուրել, երբ նրա սենյակում արյան հետքեր են տեսել: Սամվելին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ասել են, որ նրա վիճակը կայուն բավարար է:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ կատարվում է հետաքննություն:




Լրահոս