ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը հարկերի վճարման առումով իրեն ոչ բնորոշ ռեկորդ է սահմանել:
Armlur.am-ը 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզեց, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին այս ընկերությունը, որը շահագործում է «Փարավոն» հյուրանոցառեստորանային համալիրը, գտնվել է խոշոր հարկատուների ցանկի 96-րդ հորիզոնականում` վճարելով 1 մլրդ 248 մլն 178 հազար դրամ:
2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ԲՀԿ նախագահին պատկանող ընկերությունը պետությանը վճարել է 4 մլրդ 624 մլն 708 հազար դրամ և գտնվում է 20-րդ հորիզոնականում:
Ցուցակն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նրան պատկանող երկու ընկերություններ` «Մուլտի Գրուպ»-ը և «Մուլտի Մոթորս»-ն առհասարակ դուրս են մնացել խոշոր հարկատուների ցանկից:
Armlur.am-ն աղյուսակի տեսքով ներկայացնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերը: